ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Օմսկում առաջին անգամ հիվանդին են փոխպատվաստել հարազատ ողջ դոնորի լյարդը. news.am
Ռուսաստանի Օմսկ քաղաքի վիրաբույժներն առաջին անգամ երիտասարդ կնոջը փոխպատվաստել են հարազատի լյարդը: Հիվանդի դոնորը նրա մայրն է: Օմսկի բնակչուհին երկար ժամանակ տառապում էր լյարդի անբուժելի հիվանդությամբ: Բժիշկների կանխատեսումները հուսադրող չէին: Նա փոխպատվաստման էր սպասում, սակայն չէր հաջողվում համապատասխան դոնոր գտնել: Երիտասարդ տարիքում օտար օրգանի փոխպատվաստումը հիվանդը ծանր է տանում: Այդ ժամանակ մայրը որոշել է դստերը փրկել եւ նրան տալ իր լյարդի մի մասը:
Փոխպատվաստումը կատարել է Ռուսաստանի Բժշկակենսաբանական դաշնային գործակալության Արեւմտասիբիրական բժշկական կենտրոնի բժիշկների խումբը՝ պրոֆեսոր Վլադիմիր Շուտովի ղեկավարությամբ: Բժիշկների խոսքով՝ հարազատի լյարդի փոխպատվաստումը վիրաբուժության մեջ «բարձրագույն պիլոտաժ» է:
«Կենտրոնի բժիշկները վիրահատությանը մեկ տարի պատրաստվել են: Վիրաբույժները միաժամանակ երկու վիրահատարաններում են աշխատել: Վիրաբույժների եւ բուժքույրերի համակարգված գործողությունների շնորհիվ ամեն ինչ հաջող է անցել»,- «Ռոսիյսկայա գազետա»-ին հայտնել է բժշկական կենտրոնի ներկայացուցիչ Նատալյա Դյոեւան:
Ներկայում հիվանդը եւ նրա մայրը վերականգնվում են: Բժիշկները նախատեսում են նրանց դուրս գրել ամանորյա տոներից հետո: Բժիշկների խոսքով՝ հիվանդների աշխատունակությունը լիովին կվերականգնվի, նրանք կկարողանան կյանքի նորմալ ընթացքի վերադառնալ:
Օմսկում լյարդի փոխպատվաստման առաջին վիրահատությունը կատարվել է անցյալ տարվա վերջին: Արեւմտասիբիրական բժշկական կենտրոնը լյարդի փոխպատվաստման ներդրմանը պատրաստվել է մի քանի տարի շարունակ:
Վիրաբույժների առաջին հիվանդը Օմսկի 29-ամյա բնակիչ էր, ում մոտ ախտորոշված էր դեկոմպենսացված ցիրոզ: Բժիշկների կանխատեսմամբ՝ առանց փոխպատվաստման նրան մնացել էր ապրելու ոչ ավելի, քան մեկ տարի: Լյարդի դոնոր էր դարձել Օմսկի բնակիչ, ում մոտ գլխուղեղի մահ էր ախտորոշված եւ հարազատները վիրահատության համաձայնություն են տվել:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...
Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...
Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYcvO0sh' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403